Google-ը Մարտի 8-ի առթիվ հետաքրքիր «դուդլ» է ներկայացրել (տեսանյութ)
Ամերիկյան Google որոնողական համակարգը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ ներկայացրել է ինքնատիպ «դուդլ»։
«Դուդլը» պատրաստվել է ուշագրավ տեսանյութի տեսքով: Դրանում տարբեր ազգերի ներկայացուցիչ կանայք պատմում են իրենց երազանքների ու ապագա ծրագրերի մասին:
Կանայք խոսում են անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Օրինակ` ռուս կինն ասում է, որ «մի օր անպայման ցատկելու է պարաշյուտով»:










