Համակարգիչն առաջին անգամ հրապարակայնորեն հաղթել է գո խաղի չեմպիոնին

14:02 • 09.03.16

AlphaGo համակարգչային ծրագիրն առաջին անգամ հրապարակային խաղում հաղթել է գո խաղի աշխարհի չեմպիոն Լի Սեդոլին, հայտնում է meduza.io կայքը` հավելելով, որ խաղը հեռարձակվել է ուղիղ եթերով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին դեպքն էր, երբ Google Deepmind-ի կողմից ստեղծված ծրագիրն ուղիղ եթերում հաղթանակ է տանում պրոֆեսիոնալ գո խաղացողի նկատմամբ։ Սակայն, ընդհանուր առմամբ, սա AlphaGo-ի` պրոֆեսիոնալ խաղացողի նկատմամբ հաղթանակի 2-րդ դեպքն էր:

 

Նշվում է, որ համակարգչի ու մեր ժամանակների լավագույն գո խաղացողներից մեկի կոչումը կրող Սեդոլի միջև կկայանա ևս 4 հրապարակային խաղ։ Հաղթողը կստանա 1 մլն դոլար։ Ի դեպ, Google-ի ղեկավարությունն արդեն հայտնել է, որ AlphaGo-ի հաղթանակի դեմքում գումարը կփոխանցվի բարեգործությանը։


Նշենք, որ նախկինում կարծիք կար, ըստ որի՝ կպահանջվի մի քանի տասնամյակ, որպեսզի արհեստական ուղեղը սովորի հաղթել պրոֆեսիոնալ գո խաղացողին։

 

Համակարգիչն առաջին անգամ հրապարակայնորեն հաղթել է գո խաղի չեմպիոնին