Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը խոստանում է մարդկանց տիեզերք տանել արդեն 2017թ.
Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր նախագահ Ջեֆ Բեզոսը, ով հիմնել է Blue Origin տիեզերական զբոսաշրջության մասնավոր ընկերությունը, խոստացել է մարդկանց տիեզերք ուղարկել արդեն 2017թ.:
Ինչպես նշում է The Guardian-ը, այնուհանդերձ` Բեզոսը չի կարողացել պատասխանել հարցին, թե որքան կարժենա տիեզերական թռիչքի տոմսն ու որքան ուղևոր կկարողանա մասնակցել անդրանիկ թռիչքին:
Բեզոսը նշել է, որ Blue Origin-ն արդեն 2 անգամ փորձարկել է պոտենցիալ տիեզերանավը, և 2 դեպքում էլ ամեն ինչ շատ հաջող է անցել:










