Corvette-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել էլեկտրամեքենաների շրջանում (տեսանյութ)

19:29 • 09.03.16

Ամերիկյան Genovation Cars ընկերությունը համաշխարհային ռեկորդ է սահմանել  էլեկտրամեքենաների շրջանում, որոնցով թույլատրվում է երթևեկել  ընդհանուր օգտագործման ճանապարհներով:

 

Ինչպես հայտնում է Motor.ru-ն,  ռեկորդային արագությունը 300.6 կմ/ժամն է, որը սահմանել է Genovation GXE կուպեն, որը ստեղծվել է 2006 թվականի արտադրության Chevrolet Corvette Z06 սուպերքարի հիման վրա: Մեքենան զինել են 700 ձիաուժ հզորություն զարգացնող էլեկտրաշարժիչով:


Արագության ռեկորդը պաշտոնապես գրանցել է International Mile Racing Association ասոցիացիան:
Կուպեն ունակ է 100 կմ/ժամ արագությունը հավաքել  3 վայրկյանում, իսկ մարտկոցների համալիրը թույլ է տալիս  առանց վերալիցքավորման 210 կմ տարածություն անցնել:

 

Corvette-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել էլեկտրամեքենաների շրջանում (տեսանյութ)