Գերմանացիներն առաջին անգամ թյունինգի են ենթարկել Jaguar F-Pace-ը (լուսանկարներ)

20:08 • 09.03.16

Գերմանական Lumma Design  թյունինգային ընկերությունը ներկայացրել է Jaguar F-Pace քրոսովերի վերամշակումների առաջին տարբերակը: Փոփոխությունների ծրագրում տեղ են գտել թափքի գերագրեսիվ տեսքը, ինչպես նաև 3 լիտր ծավալով, 6 մխոցային շարժիչի արդիականացումը:

 

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, անգլիական քրոսովերի թափքի աերոդինամիկ տարրերը կպատրստվեն ածխածնից: Դրանց թվում կլինեն նոր թափարգելները, անվակամարները, կապոտը, նոր ռադիատորի վանդակաճաղերը, հետին սպոյլերը:


Թյուներները մտադիր են 3 լիտր ծավալով շարժիչի հզորությունն ավելացնել 100 ձիաուժով` հասցնելով այն 480-ի: Թե ինչպես դա կանդրադառնա մեքենայի դինամիկայի վրա, չի նշվում:

 

Սովորական  F- Pace-ը 100 կմ/ժամ արագությունը  հավաքում  է 5.5 վայրկյանում:


Թյունինգային տարբերակը վաճառքի կհանվի այս տարվա երրորդ եռամսյակում:

Գերմանացիներն առաջին անգամ թյունինգի են ենթարկել Jaguar F-Pace-ը (լուսանկարներ)