Սինգապուրում մոտ 90%-ով Արևի խավարում է գրանցվել (լուսանկարներ)
Սինգապուրի հազարավոր բնակիչներ հավաքվել են հատուկ վայրերում` Արևի խավարումը դիտելու համար։ Բնական երևույթի հիմնական մասը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:23-ին, երբ Արևը ծածկվել է մոտ 90%-ով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թեև կապույտ երկինք է եղել, և արևի ճառագայթներ են երևացել, գրեթե ամբողջ քաղաքը մոտ մեկ ժամ գտնվել է մթության մեջ։ Սակայն ժամը 9-ին մոտ լուսավորվել է:
Տեղի աստղադիտարանները տարբեր վայրերում տասնյակ հեռադիտակներ են տեղադրել, որոնցով բոլոր ցանկացողները կարող էին հետևել Արևի «անհետացմանը»:
Բացի այդ, որոշ դպրոցներում ուսումնական օրը մի փոքր շուտ է սկսվել, աշակերտների մի մասը նույնպես գնացել է հատուկ հարթակներ, իսկ մյուսները մնացել են իրենց ուսումնական հաստատություններում, որտեղից նույնպես հետևել են այդ երևույթին:










