Արևի ամբողջական խավարումը` լուսանկարներով
Այսօր` մարտի 9-ին, մեր մոլորակի մի շարք երկրների բնակիչներ հնարավորություն են ունեցել հետևելու Արևի ամբողջական խավարման տեսարանին:
Ինչպես նշում է The Guardian-ը, բնության ուշագրավ երևույթը, որը տեղի է ունենում Լուսնի` Արևի ու Երկրի ուղիղ մեջտեղում հայտնվելու դեպքում, տեսանելի է եղել Ավստրալիայում, Մալայզիայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք այլ երկրներում:
Այնուհանդերձ` Արևի ամբողջական խավարման տեսարանը հասանելի է եղել միայն Ինդոնեզիայի բնակիչների համար, իսկ մյուս նշված երկրներում նկատվել է մասնակի խավարում.























