Ցուկերբերգը կոչ է արել ԱՄՆ Գերագույն դատարանին աջակցել Բարաք Օբամայի` ներգաղթյալների մասին պլանին
Facebook սոցկայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստորագրել է դիմումը, որն ուղղված է Գերագույն դատարանին և որում խնդրում են աջակցել ներգաղթյալներին արտաքսումից ժամանակավոր պաշտպանելու մասին պլանին: Այն առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Դիմումի տեքստը տեղադրված է Ցուկերբերգի հիմնած FWD.us ներգաղթյալների խնդիրներով զբաղվող կուսակցության պաշտոնական կայքում, գրում է Газета-ն:
«Ֆինանսական օգնություն տրամադրելու փոխարեն՝ մեր հատուկ գերատեսչությունները հաճախ խոչընդոտել են ամերիկյան ընկերությունների արդյունավետությանը, իսկ նրանց գործողությունները դարձել են խոչընդոտ միջազգային շուկայում մրցունակության համար»,- ասվում է դիմումի տեքստում:
Դիմումը ստորագրել են ամերիկյան բիզնեսի 63 ներկայացուցիչներ:
2014թ. նոյեմբերին Օբաման հրաման է արձակել, որը թույլ է տալիս փաստաթուղթ չունեցող մոտ 5 մլն ներգաղթյալների խուսափել արտաքսումից։










