16-ամյա բրազիլացին անհավանական 3D «դուդլներ» է ստեղծում թղթի վրա
Բրազիլացի նկարիչ Ժոաու Կարվալյոն, ով հայտնի է J Desenhos մականունով, ներկայացել է նոր 3D նկարներով, որոնք պատկերել է սովորական թղթի վրա:
16-ամյա բրազիլացու տպավորիչ նկարների ֆոտոշարքը ներկայացրել է Bored Panda-ն: Պատանին հիանալիորեն յուրացրել է թղթին տեսողական էֆեկտներ հաղորդելու արվեստը: Նրա նկարներում, ասես, կերպարները «դուրս են թռչում» իրենց տեղից` պատռելով թուղթը:





















