Մարդ-մեքենա պայքարը շարունակվում է. համակարգիչը 2-րդ հրապարակային խաղում կրկին հաղթել է գո խաղի չեմպիոնին

15:28 • 10.03.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության AlphaGo համակարգչային ծրագիրը 2-րդ հրապարակային հանդիպման շրջանակում կրկին հաղթանակ է տարել գո խաղի չեմպիոն Լի Սեդոլի նկատմամբ:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, արհեստական ուղեղի ու գո խաղի 18 տարբեր մրցաշարերի հաղթողի առաջին հրապարակային հանդիպումը, որը հեռարձակվել էր ուղիղ եթերով, կայացել էր եկել: Մարդ-մեքենա դիմակայությունն ավարտվել էր AlphaGo-ի հաղթանակով:

 

Պարտությունից հետո Սեդոլը խոստովանել է, որ ինքն ուղղակի ապշած է, մինչդեռ Google-ը AlphaGo-ի հաղթանակը համեմատել է Լուսնի վրա մարդու առաջին վայրէջքի հետ:

 

Նշվում է, որ համակարգչի ու մեր ժամանակների լավագույն գո խաղացողներից մեկի կոչումը կրող Սեդոլի միջև կկայանա ևս 3 հրապարակային խաղ։ Հաղթողը կստանա 1 մլն դոլար։ Ի դեպ, Google-ի ղեկավարությունն արդեն հայտնել է, որ AlphaGo-ի հաղթանակի դեմքում գումարը կփոխանցվի բարեգործությանը։

 

Նշենք, որ նախկինում կարծիք կար, ըստ որի՝ կպահանջվի մի քանի տասնամյակ, որպեսզի արհեստական ուղեղը սովորի հաղթել պրոֆեսիոնալ գո խաղացողին։
 


 

Մարդ-մեքենա պայքարը շարունակվում է. համակարգիչը 2-րդ հրապարակային խաղում կրկին հաղթել է գո խաղի չեմպիոնին