Rolls Royce-ն առաջին անգամ փոխել է իր գլխավոր խորհրդանիշի գույնը
Ավելի քան 100 տարվա ընթացքում արծաթագույն «Թռչող կինը» եղել է Rolls Royce ընկերության խորհրդանիշը, որը զարդարել է բրիտանական ապրանքանիշի ցանկացած մեքենա:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, ավանդույթները փոփոխվում են: Շքեղ դասի մեքենաներ արտադրող ընկերությունը սահմանափակ քանակությամբ մոդելներ է թողարկել, որոնց խորհրդանիշը ներկայանում է սև գույնով: Նշվում է, որ սև «Թռչող կնոջ» պատկերով մեքենաների թողարկմանը բրիտանական ընկերությանը ոգեշնչել է հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին:
Black Badge սերիայի մեքենաները նախատեսվում են առավել երիտասարդ գնորդների շուկայի համար: Սակայն մեքենան արժե 318 010 եվրո:
Այս սերիայի երկու մոդել անցյալ շաբաթ ներկայացվել են Ժնևի ավտոսրահում:














