Google-ը ներկայացրել է Chrome Music Lab նոր ծառայությունը

16:00 • 10.03.16

Google կորպորացիան ներկայացրել է Chrome Music Lab նոր ծառայությունը, որը թույլ է տալիս փորձարկումներ անել երաժշտության հետ հենց դիտարկչի պատուհանում։ Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:

 

Երաժշտական ծրագրի թողարկումը նվիրված է ԱՄՆ-ում անցկացվող «Երաժշտությունը մեր դպրոցներում» մեկամսյա ծրագրին։ Չնայած ծառայության թիրախային լսարանը երեխաներն են, այն կարող է հետաքրքիր լինել նաև մեծահասակների համար:

 

Հաղորդվում է, որ ծրագրերը ստեղծվել են ծրագրավորողների և երաժիշտների համագործակցությամբ: Ծրագիրն օգտագործում է Web Audio API և բաց ծրագրային կոդ, որը թույլ է տալիս բոլոր ցանկացողներին ստեղծել գործիքների իրենց տեսակները։

 

Chrome Music Lab նոր ծառայությունը՝ այստեղ։  

Google-ը ներկայացրել է Chrome Music Lab նոր ծառայությունը