Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենամեծ օբյեկտը

02:17 • 10.03.16

Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենամեծ օբյեկտը` գալակտիկայի «Մեծ պատը»:

 

Ինչպես հաղորդում է New Scientist պարբերականը, իսպանացի, էստոնացի, ամերիկացի և բրիտանացի աստղաֆիզիկոսները BOSS տվյալների բազայի օգնությամբ  հայտնաբերել են 830 գալակտիկաներից կազմված խումբը, որը գտնվում է Արեգակնային համակարգից 4.5-6.4 մլրդ լուսային տարի հեռավորությամբ և 10 000 անգամ ավելի մեծ է, քանի Ծիր Կաթինինը:


Ներկա պահին գիտնականները չեն կարող վերահսկել բաց համակարգում գտնվող  գալակտիկաների դինամիկային, քանի որ վերջիններս բավականին հեռու են գտնվում Երկրից:


Գիտնականները կարծում են, որ մեր Ծիր Կաթինը և մոտակա գալակտիկաները մաս են կազմում գալակտիկաների մեկ այլ խոշոր խմբի, որը հայտնի է Laniakea անունով, որն ընդգրկում է նաև վերջերս հայտնաբերված Սլոանի Մեծ պատը:
 

Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենամեծ օբյեկտը