3 օրինակով թողարկված Lamborghini Veneno սուպերքարը գնահատել են 10 մլն եվրո

21:33 • 11.03.16

Հայտարարությունների  Mobile գերմանական կայքում վաճառքի է հանվել Lamborghini Veneno  մոդելի սուպերքարը, որը թողարկվել է խիստ սահմանափակ քանակով` ընդամենը 3 օրինակով:

 

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` 2 սերիական համարի ներքո թողարկված մեքենան գնահատել են 9 մլն 980 հազար եվրո:


Սուպերքարը վաճառում է Reckless Co. Ltd ճապոնական կենտրոնը, որը պատրաստ է մեքենան հասցնել աշխարհի ցանկացած կետ: Կուպեն  ընդամենը 840 կմ վազք է ունեցել:


Lamborghini Veneno-ն զինված է 12 մխոցային, 6.5 լիտր ծավալային շարժիչով, որը 750 ձիաուժ հզորություն է զարգացնում` աշխատելով 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը կուպեն զարգացնում է 2.8 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 355 կմ/ժամ:


Սուպերքարը թողարկվել է 2013-ին` Lamborghini-ի 50-ամյա հոբելյանի առթիվ: Մոդելն իր անվանումն ստացել է իսպանական կորիդայի ամենաարագ ու ագրեսիվ ցլի պատվին, որը հայտնի էր դարձել 1914-ին: 

 

 

3 օրինակով թողարկված Lamborghini Veneno սուպերքարը գնահատել են 10 մլն եվրո