Apple-ն ԱՄՆ իշխանություններին մեղադրել է ընկերությունը «սևացնելու» փորձի համար
Apple ընկերության գլխավոր իրավաբանական խորհրդատու Բրյուս Սյուելը մեղադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն ընկերությանը զրպարտելու փորձի համար, ինչպես նաև անհիմն պահանջների համար, որոնցով ձգտում է ստիպել ընկերությանն ապակոդավորել Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի սմարթֆոնը, հայտնում է Reuters գործակալությունը։
«Նախարարության տոնը կարդացվում է ինչպես մեղադրական»,- ասել է Սյուելը:
Նա նաև նշել է, որ որոշ լրատվական ռեպորտաժներում դիտարկվում է այնպես, որ իբր թե Apple ընկերությունը գտնվում է չինական կառավարության հետ պայմանավորվածության մեջ` գնորդների անվտանգությունը խախտելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ի դատարանը վճռել է, որ Apple-ի ներկայացուցիչները պետք է օգնեն Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներին շրջանցել անվտանգության միջոցները և ստանալ ահաբեկիչ Սաիդ Ֆարուքի հեռախոսի հաղորդագրությունների հասանելիությունը։
Քննիչները վստահ են, որ հեռախոսում չափազանց կարևոր տեղեկություններ կան, իսկ այն պաշտպանված է գաղտնաբառով: Տասն անգամ սխալ գաղտնաբառ հավաքելու դեպքում հեռախոսը մեխանիկորեն ջնջում է ողջ տեղեկությունը:
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, սակայն, հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է վիճարկել ամերիկյան դատարանի որոշումը։










