Ինքնակառավարվող մեքենաները Մեծ Բրիտանիայի փողոցներում կհայտնվեն հաջորդ տարի

19:34 • 12.03.16

Առանց վարորդների երթևեկող մեքենաները հաջորդ տարվանից կարող են հայտնվել Մեծ Բրիտանիայի փողոցներում:

 

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը` առաջին փորձարկումները տեղի կունենան առաջիկա ամիսներին: Փորձարկման համար ընտրվել են Քովենտրի, Բրիստոլ, Գրինվիչ և Միլթոն-Քեյս փողոցները:


Նշվում է, որ արդեն իսկ անցկացված փորձարկումները  վկայում են, որ ինքնակառավարվող  մեքենաները կարող են մինչև 95 տոկոսով կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները:

 

Ինքնակառավարվող մեքենաները Մեծ Բրիտանիայի փողոցներում կհայտնվեն հաջորդ տարի