Mazda-ն Նյու Յորքի ավտոսրահում կներկայացնի նոր սերնդի MX-5-ը (լուսանկարներ)

01:52 • 12.03.16

Mazda ընկերությունը մտադիր է մարտի 25-ին մեկնարկող Նյու Յորքի ավտոսրահում ներկայացնել իր նոր մոդելը:

 

Motor.ru-ի տեղեկություններով ներկայացվող նորույթը կլինի նոր սերնդի Mazda MX-5-ը` կոշտ տանիքով: Մոդելը կհամալրվի տանիքի բացման առավել կոմպակտ և թեթև մեխանիզմով, քան նախորդ տարբերակում:


Նախորդ սերնդի MX-5-ի կոշտ տանիքը  կշռում էր 34 կգ և ծալվում էր էլեկտրաքարշակի օգնությամբ:


MX-5   ռոդսթերը, որը կառուցվել է նոր հարթակի հիման վրա, ներկայացվել էր 2014-ին: Այն առաջարկվում է երկու շարժիչով` 131 ձիաուժ զարգացնող 1.5 լիտր ծավալով և 160 ձիաուժ զարգացնող 2 լիտր ծավալով:

 

 

Mazda-ն Նյու Յորքի ավտոսրահում կներկայացնի նոր սերնդի MX-5-ը (լուսանկարներ)