Իշխանությունները քաղաքացիների սմարթֆոններին հասանելիություն պետք է ունենան միայն ծայրահեղ դեպքերում. Օբամա

11:31 • 12.03.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բջջային սարքերը պետք է այնպես արվեն, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան ստանալ անձնական տվյալների հասանելիությունը, եթե դա անհրաժեշտ է ահաբեկչություն կանխելու կամ հարկային օրենսդրությունը կատարելու համար, փոխանցում է Reuters գործակալությունը:

 

Նշվում է, որ, թեև ամերիկացիները հակված են քաղաքացիական ազատություններին, Օբաման կողմ է արտահայտվել նրան, որ որոշակի միջամտություն հնարավոր լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

 

ԱՄՆ նախագահը լավ պաշտպանված սմարթֆոնները համեմատել է «գրպանում շվեյցարական բանկ» ունենալու հետ:

 

Նշվում է, որ նախագահը հրաժարվել է մեկնաբանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջներն Apple ընկերության հանդեպ, որոնք կապված են Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի սմարթֆոնի տեղեկությունների հասանելիությունը ստանալու հետ։

 

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան Բերնարդինոյի երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ը։ Apple-ը հայտարարել է, որ կհակառակվի որոշմանը։
Apple-ին իրենց աջակցությունն են հայտնել Google, WhatsApp և Facebook ընկերությունները։

Իշխանությունները քաղաքացիների սմարթֆոններին հասանելիություն պետք է ունենան միայն ծայրահեղ դեպքերում. Օբամա