Հայուհին տրամադրել է իր ցողունային բջիջները քաղցկեղով հիվանդ հրեա կնոջ կյանքի փրկության համար

13:11 • 12.03.16

Յոթ տարի առաջ, երբ Երևանի բնակչուհի Մարիան դարձավ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի (Armenian Bone Marrow Donor Registry) դոնոր, նրա մտքով չէր էլ անցնում, որ մի օր կկարողանա ինչ-որ մեկի կյանքը փրկել։ Այդ հնարավորությունը հայուհուն ընձեռվել է մարտի 9-ին:

 

Ինչպես նշում է Asbarez-ը, Երուսաղեմի Hadassah բժշկական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը դիմել է հայկական ռեեստրին` համապատասխան դոնոր գտնելու նպատակով: Արդյունքում պարզվել է, որ 36-ամյա Մարիան հենց նա է, ում կարիքը զգացվել է քաղցկեղով հիվանդ հրեա կնոջ կյանքը փրկելու համար: Բժշկական որոշ թեստեր անցկացնելուց հետո իսրայելցի մասնագետները խնդրել են իրենց տրամադրել Մարիայի ցողունային բջիջները, որպեսզի հնարավոր լինի փրկել հիվանդին:

 

Մարիայից ցողունային բջիջների անհրաժեշտ քանակի վերցման գործընթացը, որը, ի դեպ, անցավ է, կատարվել է Երևանում` բժիշկ Անդրանիկ Մշեցյանի գլխավորությամբ: Այնուհետև ցողունային բջիջներն ուղարկվել են Իսրայել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեեստրն ունի 28.000 դոնոր` աշխարհի 28 երկրում։

 

 

Հայուհին տրամադրել է իր ցողունային բջիջները քաղցկեղով հիվանդ հրեա կնոջ կյանքի փրկության համար