Ղրղըզստանում նախապատմական անհայտ կենդանու կմախք են գտել

20:52 • 13.03.16

Ղրղըզստանի Իսիք-Քուլի շրջանում տեղի գյուղի բնակիչները «նախապատմական կենդանու» կմախք են գտել: 

«Գազետա»-ն նշում է, որ առայժմ գտածոն անհայտ կենդանի է համարվում, մինչև կուսումնասիրվի Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետների կողմից: Իսկ մինչ այդ գտածոն հսկում են իրավապահները: 

Գյուղացիները պեղել են կենդանու գանգի մի մասը, ժանիքները, ատամները:

Ղրղըզստանում նախապատմական անհայտ կենդանու կմախք են գտել