Uber-ը թեստավորում է ուղևորների համար կապի թեժ գիծը

10:54 • 13.03.16

Տաքսիի ամերիկյան Uber ծառայությունը թեստավորում է ուղևորների համար կապի արտակարգ համակարգ, հաղորդում է gazeta.ru-ն:


Լրատվամիջոցների տվյալներով՝ ընկերությունը փորձարկում է կապի գիծը դեռևս անցած տարվա հոկտեմբերից 22 քաղաքներում: Սպասվում է, որ ծառայության ուղևորները կկարողանան կապվել Uber-ի արձագանքման ծառայությունների հետ, որոնք գտնվում են Չիկագոյում և Արիզոնայի Ֆինիքս քաղաքում:


Ենթադրաբար համակարգը չի դառնա այլընտրանք 911 ծառայությանը և կգործի տաքսիում մոռացված կարևոր իրերի, օրինակ՝ դեղերի օպերատիվ որոնման համար:

 

 

Uber-ը թեստավորում է ուղևորների համար կապի թեժ գիծը