Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

16:45 • 14.03.16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի  վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և  Երևանի քաղաքապետարան: 


Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,   գարնանային արձակուրդ չեն ունենա:


Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ  պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկարաձգվել էր երեք շաբաթով:
 

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները