Անկարայում պայթյունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը
Անկարայի դատարանը Facebook, Twitter և մի շարք այլ սոցկայքերի աշխատանքը Թուրքիայի տարածքում արգելափակելու որոշում է կայացրել, ինչը պայմանավորված է կիրակի օրը մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունով:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բացի օգտատերերից` կայքերի արգելափակման վերաբերյալ տեղեկությունը հաստատել են նաև CNN Turk և NTV հեռուստաալիքները:
Նշվում է, որ ավտոկանգառում կայանված մեքենայի պայթյունի հետևանքով գրանցվել է 34 զոհ, 125 վիրավոր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Անկարայում Քըզըլայի ավտոբուսի կանգառում տեղի ունեցածն ահաբեկչություն է։










