Այսօր դեպի Մարս է արձակվելու ExoMars սարքը, որը «հոտոտելու» է մոլորակի մթնոլորտը

11:03 • 14.03.16

Եվրոպացի ու ռուս գիտնականները, ովքեր ավելի վաղ հայտարարել էին դեպի Մարս մոլորակ «հսկայական քիթ» ուղարկելու մտադրության մասին, տեղեկացրել են, որ երկուշաբթի սարքն արձակվելու է:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ExoMars սարքը տիեզերքում կատարելու է քթի գործառույթ` փորձելով «հոտոտել» «Կարմիր մոլորակի» մթնոլորտում մեթան գազի առկայության ապացույցները:

 

Գիտնականների խոսքերով՝ Երկրի վրա մեթան գազն արտադրվում է կենդանի օրգանիզմների միջոցով, և եթե Մարսի պարագայում էլ մեթանի առկայությունը հաստատվի, դա կնշանակի, որ այնտեղ կյանք կա:

 

«Իրականում մեր կողմից արձակվելիք սարքը մի ահռելի քիթ է, որը փորձելու է կյանքի գոյության նշաններ հայտնաբերել Մարսի վրա»,-ասել է ExoMars նախագծի գիտնական Ջորգ Վագոն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ExoMars-ն արձակվելու է Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից` «Պրոտոն» հրթիռի միջոցով:

 

Proton rocket at Baikonur

Այսօր դեպի Մարս է արձակվելու ExoMars սարքը, որը «հոտոտելու» է մոլորակի մթնոլորտը