Գո խաղի չեմպիոնը հրապարակային մրցաշարի շրջանակում առաջին անգամ հաղթել է արհեստական ուղեղին

10:32 • 14.03.16

Գո խաղի չեմպիոն հարավկորեացի Լի Սեդոլին հաջողվել է առաջին հաղթանակը տանել AlphaGo համակարգչային ծրագրի դեմ առաջին հրապարակային մրցաշարի շրջանակում:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, արհեստական ուղեղից 3 պարտություն կրելուց հետո Սեդոլը ճանաչվել է մրցաշարի 4-րդ հանդիպման հաղթողը։ Հայտնի է, որ մարդ-համակարգիչ դիմակայության վերջին հրապարակային հանդիպումը կայանալու է այսօր:

 

Հիշեցնենք, որ Google տեխնոլոգիական ընկերության ստեղծած AlphaGo-ն նախկինում էլ էր հաղթել պրոֆեսիոնալ գո խաղացողներին, սակայն սա առաջին անգամն է, երբ մեքենան հաղթանակներ է գրանցում հրապարակային, ուղիղ եթերով հեռարձակվող խաղի ընթացքում:

 

Հայտնի է, որ մրցապայքարի հաղթողը կստանա 1 մլն դոլար։ Google-ը հայտարարել է, որ AlphaGo-ի հաղթանակի դեպքում գումարը կտրամադրի բարեգործությանը։

 

Գո խաղի չեմպիոնը հրապարակային մրցաշարի շրջանակում առաջին անգամ հաղթել է արհեստական ուղեղին