Մեքսիկացին «այլմոլորակայինի հրամանով» մինի բուրգ է կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)

18:48 • 14.03.16

Մեքսիկացի ֆերմեր Ռայմունդո Կորոնան կառուցել  է ացտեկների ոճով 6.7 մ բարձրությամբ բուրգ, որն ԱՄՆ-ի հետ սահմանից գտնվում է 74 կմ հեռավորության վրա:

Ինչպես նշում է Oddity Central-ը, այն հարցին, թե ինչու է ինքը որոշել անապատի մեջտեղում մինի բուրգ կառուցել` տղամարդը պատասխանել է, որ դա արել է այլմոլորակայինի հրահանգով:

Կորոնայի խոսքով՝ իրեն այցի է եկել Օրիոն համաստեղությունում գտնվող Նեֆիլին մոլորակի մի բնակիչ` հրամայելով բուրգ կառուցել: Հետաքրքրական է, որ սկզբում այլմոլորակայինը մեքսիկացուն այցի է  եկել երազներում, իսկ հետո` իրական կյանքում:

Տղամարդը պատմել է, որ բուրգի տեսքով տաճար կառուցելն իր համար շատ բարդ առաջադրանք էր: «Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչպես կառուցեցի այն, քանի որ այդքան էլ լավ չեմ մաթեմատիկայից: Կարծում եմ, որ այդ գիտելիքները ես տանում էի ենթագիտակցական մակարդակի վրա»,-ասել է Կորենան:

Նա  նաև պատմել է, որ այլմոլորակայինը նախազգուշեցրել է այն մասին, որ մարդիկ կործանում են իրենց մոլորակը, սակայն դրա փոխարեն պետք է սովորեն երեխայի պես խնամել այն:

  

 


 

Մեքսիկացին «այլմոլորակայինի հրամանով» մինի բուրգ է կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)