Հայաստանում կան բնապահպանական, քաղաքային տրանսպորտի, ջրահեռացման, թափոնների խնդիրներ.դեսպան

11:02 • 15.03.16

Հայաստանում կան բնապահպանական խնդիրներ, կարևոր է լուծել նաև քաղաքային տրանսպորտի, ջրահեռացման, թափոնների, ավելին՝ հանրային վստահության, և մի շարք այլ հարցերի հետ կապված խնդիրները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:


Դեսպանը նշեց, որ ՀՀ արտաքին գործերի և Քաղաքաշինության նախարարությունների հետ համատեղ համագործակցության արդյունքում իրենք իրականացնում են ծրագիր՝ լուծելու այս հարցերը:

«Ծրագիրն իրագործվում է Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում, որն, ինչպես գիտեք, կմեկնարկի այս շաբաթ: Սա նաև իրագործվում է մի շարք միջոցառումների շրջանակներում, որը նախաձեռնել է Ֆրանսիայի դեսպանատունը՝ նոր տնտեսական և համաշխարհային մարտահրավերներին պատասխանելու նպատակով: Նախկինում մենք նման ծրագիր ենք իրականացրել նաև լեռնային տնտեսության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ»,- նշեց Ժան- Ֆրանսուա Շարպատիեն՝ հավելելով, որ իրենց համար առանցքային է խելացի քաղաք հասկացությունն, այսինքն՝ ապագայի քաղաք գաղափարը Հայաստանում քննարկելը:
 

Հայաստանում կան բնապահպանական, քաղաքային տրանսպորտի, ջրահեռացման, թափոնների խնդիրներ.դեսպան