Samsung-ը կարող է լազերային տեխնոլոգիա կիրառել ապագա սմարթֆոններում առողջությանը հետևելու համար

02:14 • 15.03.16

Samsung ընկերությունը կարող է լազերային սկանավորման տեխնոլոգիա ներկառուցել ապագա սարքավորումներում, ինչը թույլ կտա վերահսկել կենսական նշանները, ինչպես նաև չափել արյան ճնշումն ու սրտխփոցը:

Այս մասին հաղորդում է SamMobile.com-ը` ընդգծելով, որ ԱՄՆ արտոնագրային գերատեսչությունը հրապարակել է Samsung-ի արտոնագրային հայտերից մեկը, որում ասվում է, որ հաավկորեական ընկերության ապագա սարքավորումներում կարող է կիրառվել հատուկ լազերային տեխնոլոգիան:

Այն կօգնի հետևել օգտատիրոջ ինքնազգացողությանը: Տեխնոլոգիան կկիրառվի  պլանշետներում և սմարթֆոններում, ինչպես նաև կրովի սարքերում:
 

Samsung-ը կարող է լազերային տեխնոլոգիա կիրառել ապագա սմարթֆոններում առողջությանը հետևելու համար