4:1. արհեստական ուղեղը գո խաղում պարտության է մատնել չեմպիոնին

15:24 • 15.03.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության ստեղծած AlphaGo համակարգչային ծրագիրը հաղթել է գո խաղի աշխարհի չեմպիոն Լի Սեդոլին հրապարակային մրցաշարի վերջին՝ 5-րդ խաղում:

 

Ինչպես նշում է meduza.io կայքը, արհեստական ուղեղը ջախջախիչ հաղթանակ է տարել մարդու նկատմամբ` վերջինիս հաղթելով 4:1 հաշվով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ AlphaGo-ն առաջին համակարգչային ծրագիրն է, որին հաջողվել է հաղթել գո խաղի պրոֆեսիոնալ խաղացողին: Հետաքրքրական է, որ նախքան այս պատմական հաղթանակը, գիտնականները կարծում էին, որ արհեստական ուղեղը կկարողանա հաղթել պրոֆեսիոնալ գո խաղացողին տասնամյակներ անց։

 

Նշվում է, որ մրցաշարի հաղթողը ստացել է 1 մլն դոլար: Ավելի վաղ Google-ը հայտնել էր, որ հաղթանակի դեպքում գումարը կհատկացնի բարեգործությանը:


 

4:1. արհեստական ուղեղը գո խաղում պարտության է մատնել չեմպիոնին