Գերմանիայում ռուսերենի իմացությամբ կին տիեզերագնաց են փնտրում

00:12 • 15.03.16

Գերմանիայում He Space մասնավոր կադրային գործակալությունը թեկնածուներ է փնտրում, ովքեր կցանկանան դառնալ երկրի պատմության առաջին կին տիեզերագնացը:

Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն` հայտարարության մեջ նշվում է, որ առավելությունը կտրվի ռուսերենին տիրապետող թեկնածուներին:

Պարբերականի տվյալներով` Գերմանիան սեփական տիեզերական ծրագիր չունի,  այդ իսկ պատճառով գերմանացի տիեզերագնացներն արշավներ են իրականացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի տիեզերանավերի անձնակազմերի կազմում:

Հավանականություն կա, որ ապագա առաջին կին տիեզերագնացն իր առաջին թռիչքը կիրականացնի հենց ռուսական թիմի հետ:

 

 

Գերմանիայում ռուսերենի իմացությամբ կին տիեզերագնաց են փնտրում