Google-ը $100 000 է առաջարկում նոութբուքը կոտրելու համար

21:53 • 15.03.16

Google ընկերության ներկայացուցիչները 100 000 դոլար պարգևատրում են խոստացել այն հաքերին, ով կկոտրի Chrome OS համակարգով աշխատող նոութբուքը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է որոնողական հսկայի պաշտոնական կայքում:

Փորձությանը մասնակցել կարող է ցանկացող յուրաքանչյուր անձ, սակայն կոտրել սարքավորումը այնքան էլ հեշտ չի լինի:

Հայտնի է, որ Google-ն առաջին անգամ չէ, որ պարգևավճար է խոստանում իր արտադրանքների աշխատանքում թերացումներ գտնողներին: Մինչ այժմ սակայն ոչ մեծ չափսի գումարներ են խաղարկվել` 500 -1000 դոլարի սահմանում:

 

Google-ը $100 000 է առաջարկում նոութբուքը կոտրելու համար