Microsoft-ը համակարգիչները թարմացնում է՝ առանց նախազգուշացման Windows 10 տեղադրելով

12:54 • 15.03.16

Windows 7 օպերացիոն համակարգի օգտատերերը թարմացում են ստացել, որն առանց նախազգուշացման Windows 10 է տեղադրում նրանց համակարգիչներում։ Այդ մասին հայտնում են Reddit-ի օգտատերերը, գրում է gazeta.ru-ն։

 

Թարմացումը մեխանիկորեն բեռնվում է և տեղադրվում համակարգչում, որը թերևս չեղյալ հայտարարելու հնարավորություն ունի: Որոշ օգտատերերի մոտ թարմացումը տեղի է ունեցել բացակայության 15 րոպեի ընթացքում:

 

Պատճառը KB 3035583 կոդով թարմացման մեջ է, այդ պատճառով համակարգչում Windows 10-ի տեղադրումը կանխելու համար հարկավոր է անջատել այն համակարգի թարմացումների բաժնում, կամ առհասարակ անջատել համակարգի ավտոմատ թարմացումները։

Microsoft-ը համակարգիչները թարմացնում է՝ առանց նախազգուշացման Windows 10 տեղադրելով