Ամռանը կներկայացվի Pagani Huayra Roadster սուպերքարը
Իտալական Pagani մեքենաշինական ընկերությունը հայտնել է, որ Huayra սուպերքարի բաց թափքով մոդելի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է օգոստոսի 21-ին` Կալիֆոռնիայում։
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը կլինի շատ ավելի ծանր օրիգինալ տարբերակից. այն կստանա Pagani Huayra Roadster անվանումը։ Հետաքրքրական է, որ նոր մոդելը կունենա ոչ թե վեր բացվող, այլ սովորական ձևի դռներ։
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան կհամալրվի Mercedes-AMG-ի արտադրության 6 լ աշխատանքային ծավալով, 730 ձիաուժ հզորությամբ թվին տուրբո V12 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.3 վայրկյանում: Իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 370 կմ/ժ է:
Մոդելը կարտադրվի 100 օրինակով:










