Samsung-ը Instagram-ին մրցակից ծառայություն է ստեղծել

21:28 • 15.03.16

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է  Waffle  հավելվածը:

Корреспондент-ի փոխանցմամբ` նորաստեղծ սոցիալական ցանցը թույլ է տալիս թեմատիկ, հավաքական կոլաժներ ստեղծել, որոնք ինչ-որ տեղ կառուցվածքով նման են վաֆլիի վանդակներին: Այստեղից էլ գալիս է հավելվածի անվանումը:

Ծրագրավորողները ուշադրություն են դարձրել նրան, որ ժամանակակից ծառայություններն ուղղված են տեղեկատվության անհատական տեղադրմանը, այդ իսկ պատճառով որոշել են Instagram-ի և Snapchat-ի խմբակային այլընտրանք ստեղծել:

Ներկա պահին նորույթը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Եթե փորձարկումները հաջող անցնեն, iOS-ի համար նախատեսված Waffle-ի տարբերակը հասանելի կլինի 2016-ի վերջին:

 

 

Samsung-ը Instagram-ին մրցակից ծառայություն է ստեղծել