Apple-ն Արդարադատության նախարարության հետ վեճում հիշատակել է ԱՄՆ-ի հիմնադիր հայրերին
Ամերիկյան Apple ընկերությունում կարծում են, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը «կցնցվեին» երկրի արդարադատության նախարարության` Սան Բերնարդինոյի ահաբեկչի հեռախոսը կոտրելու մասին հարցումը տեսնելուց հետո, գրում է Reuters-ը։
Բացի այդ, ընկերությունում նշել են, որ նման խնդրանքը հակասում է գործող օրենսդրությանը:
Apple-ի փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին ընդգծել է, որ ընկերությունը երբեք իշխանություններին չի ներկայացրել իր սեփական ելակետային կոդը:
Նախկինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ իշխանություններին քաղաքացիների սմարթֆոնների հասանելիությունը պետք է տալ միայն ծայրահեղ դեպքերում:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի դատարանը փետրվարի 16-ին պահանջել էր Apple-ից ՀԴԲ-ին տրամադրել հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա իրենց ստանալ Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի հեռախոսում պահվող տեղեկության հասանելիությունը: Սարքը պատկանել է ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին, ով մասնակցել է Սան Բերնարդինոյում հաշմանդամների կենտրոնի վրա հարձակմանը:










