Լեգենդար Dodge-ը ներկայացել է նոր գունային լուծումով
Ամերիկյան Chrysler մեքենաշինական ընկերության կողմից արտադրվող Dodge Challenger և Dodge Charger SRT մոդելները ներկայացվել են միանգամայն նոր գունային լուծումով։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, լեգենդար մեքենաները ստացել են վառ նարնջագույն երանգ, ինչը դրանք առավել ցանկալի են դարձնում: Նորույթների շնորհանդեսը կայացել է Կալիֆոռնիայում:
«Այսպիսի հզոր մեքենաները պետք է ունենան նաև հզոր գույներ»,- նշել են ընկերության ներկայացուցիչները` մանրամասնելով, որ նարնջագույն մոդելները վաճառքում կհայտնվեն ապրիլից։











