ICQ-ն թարմացրել է դիզայնը և բացել է ծրագրային կոդը
ICQ համացանցային մեսենջերն ամբողջությամբ թարմացրել է իր դիզայնը, ինչպես նաև բացել է իր ծրագրային կոդը, հաղորդում է korrespondent.net-ը:
Այժմ ծրագիրը հարմարեցված է Windows 10 թարմացված օպերացիոն համակարգին և էկրանների բարձր լուծաչափերի համար։
Բացի այդ, ութ անգամ բարելավվել է ծրագրի արագությունը, օպտիմիզացվել է աշխատանքն ինտերնետ-միացման վատ որակի դեպքում և ավելացվել է նամակագրության պատմության սինքրոնացման հնարավորությունը:
Մոտ ապագայում պլանավորված են iOS-ի և Linux-ի համար թարմացումները:
ICQ մեսենջերը 2000-ականներին համաշխարհային առաջատարներից էր այդ ոլորտում, բայց այդ ժամանակից ի վեր կորցրել է դիրքերը: 2010 թվականին ICQ-ն դարձել է ռուսական Mail.ru Group-ի սեփականությունը:










