Sony-ն հայտնել է վիրտուալ իրականության սաղավարտի վաճառքի մեկնարկի ամսաթիվը

14:50 • 16.03.16

Playstation 4 խաղային կցորդի համար Playstation VR վիրտուալ իրականության սաղավարտը վաճառքի կհանվի 2016 թվականի հոկտեմբերին: Այդ մասին ասված է Sony-ի տարածած մամուլի հաղորդագրությունում, գրում է meduza.io-ն:

 

Playstation VR-ը կդառնա վերջին սերնդի կցորդների համար վիրտուալ իրականության առաջին սարքը:

 

Սարքի արժեքը կկազմի 399 ԱՄՆ դոլար: Sony-ում պնդում են, որ 2016 թվականի վերջին Playstation VR-ը կաշխատի ավելի քան 50 խաղում:

 

«Դա մեր պլանավորածից փոքր-ինչ ուշ է, և մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության և սպասելու համար»,-  ասված է հաղորդագրությունում։

 

Sony-ն աշխատում է Playstation 4-ի համար վիրտուալ իրականության սաղավարտի վրա 2014 թվականից։

 

Sony-ն հայտնել է վիրտուալ իրականության սաղավարտի վաճառքի մեկնարկի ամսաթիվը