Skoda-ն իր առաջին էլեկտրական մեքենան կներկայացնի 2020-ին
Skoda ընկերությունն աշխատում է իր պատմության մեջ առաջին էլեկտրական մոդել ստեղծելու ուղղությամբ, որը կներկայացվի 2020 կամ 2021 թվականին:
Այս մասին հաղորդում է Motor.ru-ն` մեջբերելով չեխական ապրանքանիշի ղեկավար Բերնհարդ Մայերին: Ինժեներների առաջ խնդիր է դրված էլեկտրամեքենա ստեղծել, որն առանց մարտկոցների վերալիցքավորման կկարողանա մինչև 500 կմ տարածություն անցնել, իսկ մարտկոցների լիցքավորումը 15 րոպե կպահանջի:
Նորույթի հիմքում ընկած կլինի Volkswagen-ի MEB մոդուլային հարթակը, որն առաջին անգամ կիրառվել է հունվարին ներկայացված Volkswagen Budd-e կոնցեպտում, որի զանգվածային արտադրությունը կսկսվի 2018-ին:
Մայերի խոսքով այն կլինի չեխական ընկերության երկրորդ «կանաչ» մոդելը՝ Superb-ի հիբրիդային տարբերակից հետո, որը կթողարկվի 2019-ին:










