Մեծ Բրիտանիայում 3.000-ամյա գերեզմանոց է հայտնաբերվել (լուսանկար)
Բրիտանական Յորքշիր բնակավայրի արևելյան հատվածում հնագետները պեղումների արդյունքում հայտնաբերել են գերեզմանոց, որն ունի 3.000 տարվա պատմություն ու վերագրվում է երկաթի դարաշրջանին:
Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետները գերեզմանոցում գտել են ավելի քան 150 մարդկային կմախք, որոնցից շատերն իրենց հետ անձնական իրեր են ունեցել` հիմնականում զենք ու զարդեր:
Բրիտանացի մասնագետները պատմել են, որ տվյալ հայտնագործությունը երկաթի դարաշրջանին վերագրվող ամենակարևորներից մեկն է ու լույս է սփռում Միացյալ Թագավորության վաղ շրջանի պատմության վրա:












