Հայտնի ու անհայտ փաստեր 20-րդ դարի ամենահայտնի զենքի` Կալաշնիկովի ինքնաձիգիի մասին
Հանրահայտ հրաձգային զենքի ռուս ճարտարագետ-կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովն, ով կենդանի լեգենդ և Ռուսաստանի խորհրդանիշն էր դարձել կյանքի օրոք, մահացել է 2013-ին` կյանքի 95-րդ տարում:
27 տարեկանում դպրոցական կրթություն ստացած երիտասարդը ստեղծեց АК-47 հրացան, որը դարձավ 20-րդ դարի լավագույն զենքը: Ամենապահանջված զինատեսակի մասին հայտնի ու անհայտ փաստեր է ներկայացնում Balt News-ը:
1. 1947-ին հրացանը ստեղծելու համար Միխայիլ Կալաշնիկովը ստացել է Ստալինյան առաջին աստիճանի մեդալ և Կարմիր աստղի շքանշան, ինչպես նաև՝ 150 000 ռուբլի պարգևավճար:
2. Հրացանը սպառազինման է ընդունվել 1949-ին, որի պաշտոնական անվանումն է «7.62 մմ տրամաչափով Կալաշնիկովի հրացան` 1947 թ-ի նմուշ» (АК-47):
3. Կալաշնիկովի հրացանը թանկարժեք չէ արտադրության պարզության շնորհիվ: Որոշ երկրներում այն ավելի մատչելի է, քան խանութում վաճառվող հավը:
4. Foreign Policy ամսագրի գնահատումներով` մեկ հրացանի արժեքը «սև շուկայում» տատանվում է 10 դոլարից՝ Աֆղանստանում մինչև 4000 դոլար՝ Հնդկաստանում: ԱՄՆ-ում այն կարելի է ձեռք բերել 70-350 դոլարով:
5. Կալաշնիկովի հրացանը գրանցված է «Գինեսի ռեկորդների գրքում»` որպես աշխարհում ամենից շատ տարածված հրացան: Ներկա պահին ողջ աշխարհում հաշվում է մոտ 100 մլն АК:
6. Կալաշնիկովի հրացանը ներառված է 106 երկրի բանակների սպառազինման մեջ:
7. Կալաշնիկովի հրացանը պատկերված է մի քանի պետությունների զինանշանի վրա: Ներկա պահին այն պատկերված է Զիմբաբվեի, Մոզամբիկի և Արևելյան Թիմոր ասիական պետության գերբերին: Այն պատկերված է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման խորհրդանշանի վրա:
8. Որոշ աֆրիկյան երկրներում նորածններին անվանում են Կալաշ` հրացանի պատվին:
9. Ռուս բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն, ով ծնունդով Իժևսկ քաղաքից է, որտեղ արտադրվում է Կալաշնիկով հրացանը, ԱՄՆ-ում ստացել է ԱԿ-47 մականունը` խաղալով 47 համարի ներքո:
10. Եգիպտական Սինայի թերակղզու ափին Կալաշնիկով հրացանին նվիրված հուշակոթող է կառուցվել:
11. Նախկին «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի բազմաթիվ տեսաուղերձներն արվել են АК հրացանի ֆոնին:
12. 2008-ին ՌԴ Կենտրոնական բանկը մետաղադրամներ է թողարկել Կալաշնիկովի հրացանի պատկերով:
13. 20-ր դարավերջին ֆրանսիական «Լիբերասիոն» թերթն այն ճանաչել է դարի գյուտ:
14. Կալաշնիկովի հրացանը հանդիսանում է համակարգչային խաղերի ամենատարածված զենքը:
15. Համարվում է, որ Կալաշնիկովի հրացանից ավելի շատ մարդ է սպանվել, քան հրետանային կրակի արդյունքում:










