Դիզայներները հատուկ լամպ են ստեղծել, որոնց ներսում բուսականություն է աճում (լուսանկարներ)

00:29 • 17.03.16

Հայտնի է, որ բուսականության խնամքի համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց թվում ոչ պակաս կարևոր է անհրաժեշտ բնական լույսի առկայությունը:

 

Այս մասին մտածելով` գերմանական դիզայներական ստուդիայի մասնագետներն արտասովոր լամպեր են ստեղծել, որոնք ներսում բավականին տեղ կա բուսականություն աճեցնելու համար:

 

Այն նախատեսված է պատուհան չունեցող վայրերում ծաղիկներ ու բույսեր աճեցնելու համար, ինչպես օրինակ՝ ռեստորաններն ու հյուրանոցները:


Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ն, այս բույսերը ջրելու կամ այլ խնամքի կարիք չունեն: Լամպի ներսում դրանք ֆոտոսինթեզ են կատարում:

Դիզայներները հատուկ լամպ են ստեղծել, որոնց ներսում բուսականություն է աճում (լուսանկարներ)