Ճապոնացիները լիարժեք գործող «մինի լյարդ» են աճեցրել

13:03 • 17.03.16

Ճապոնական Յոկոհամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում «մինի լյարդ» աճեցնել, որն ունի ընդամենը մի քանի մմ երկարություն:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, չնայած, որ նորաստեղծ նմուշը չափազանց փոքր է, այնուհանդերձ` այն գործում է նույնքան լիարժեք, որքան մարդկային օրգանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «մինի լյարդի» ստեղծման համար պրոֆեսոր Հիդեկի Տանիգուտիի գլխավորած գիտական թիմն օգտագործել է iPS ցողունային բջիջները, որոնք հայտնաբերվել են 2006թ. և ունակ են ձևավորել տարատեսակ օրգանների բջիջներ:

 

Ենթադրվում է, որ ցողունային բջիջների միջոցով աճեցված արհեստական լյարդի կլինիկական փորձարկումները կսկսվեն 2019թ.։


 

Ճապոնացիները լիարժեք գործող «մինի լյարդ» են աճեցրել