Nike-ը ներկայացրել է կապիչներն ինքնուրույն կապող մարզակոշիկներ (լուսանկարներ, տեսանյութ)

12:49 • 17.03.16

Ամերիկյան Nike ընկերությունը ներկայացրել է HyperAdapt 1.0 նորարարական մարզակոշիկները, որոնք համալրված են կապիչներն ինքնուրույն կապելու EARL գործառույթով:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, մարզակոշիկները «զինված» են հատուկ զգայակներով, որոնք ճիշտ պահին ամրացնում և անհրաժեշտության դեպքում թուլացնում են կապիչները:

 

HyperAdapt 1.0 նորույթն արտաքնապես որևէ արտառոց դետալ չունի ու նման է սովորական մարզակոշիկի: Այն վաճառքում կհայտնվի ամռանը, իսկ գների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:


The Nike HyperAdapt 1.0, Nike's self lacing shoe.

The Nike HyperAdapt 1.0, Nike's self lacing shoe.

 

Nike-ը ներկայացրել է կապիչներն ինքնուրույն կապող մարզակոշիկներ (լուսանկարներ, տեսանյութ)