Իրանում արգելափակել են ռուսական Яндекс-ը. Коммерсантъ
Իրանի իշխանություններն արգելափակում են ոչ միայն ամերիկյան Facebook, Twitter և Youtube կայքերը, այլև ռուսական Яндекс-ի միջազգային yandex.com կայքը, գրում է Коммерсантъ-ը։
«Իրանական կողմը կարծում է, որ այնտեղ գտնվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրենց արժեքներին, չնայած yandex.ru-ն աշխատում է»,-հայտնել է Իրանում ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Մաքսիմ Սուսլովը։
Նա հավելել է, որ Իրանում կա հատուկ ծառայություն, որը որոշում է կայացնում ռեսուրսներն արգելափակելու վերաբերյալ։
Սուսլովն ընդգծել է, որ կայքերի մեծամասնությունը, այդ թվում՝ ռուսական կայքերը, չեն համապատասխանում իսլամական արժեքներին։
Նրա խոսքով՝ Яндекс-ից բացի արգելափակվել են նաև ВКонтакте ցանցը, սակայն քաղաքացիները կարողանում են շրջանցել արգելքը՝ VPN սերվերների միջոցով։










