Twitter-ը փակում է TweetDeck հավելվածը Windows-ի համար
Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել փակել TweetDeck հավելվածը Windows-ի համար, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք այլևս չենք աջակցի Windows-ի համար հավելվածի ավտոնոմ տարբերակին։ Եթե դուք Windows-ի օգտատեր եք, նախկինի պես կկարողանաք մտնել TweetDeck առանձին կայքով… Այդ փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից»,- ասված է Twitter-ի բլոգում:
Ղեկավարությունը նաև հեշտացրել է TweetDeck-ի բոլոր տարբերակների մուտքը. Twitter մուտք գործած օգտատերերը կկարողանան ավտոմատ կերպով մտնել հավելվածի մեջ։










