Ավստրալիայում հայտնվել է պիցցայի ռոբոտ առաքիչ (տեսանյութ)

13:26 • 18.03.16

Domino’s Pizza ընկերության ավստրալական մասնաճյուղը ներկայացրել է պիցցայի՝ ամբողջությամբ մեխանիկական ռոբոտ առաքիչի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ռոբոտը զինված է չորս անիվներով և կարող է ժամում 20 կիլոմետր արագություն զարգացնել։ Սարքը ծրագրավորված է միայն մայթերով և հեծանվային ճանապարհներով շարժվելու համար՝ առանց երթևեկելի հատված դուրս գալու:

 

Ռոբոտը կարող է գտնել պատվիրատուի տունը և հասնել այնտեղ GPS-նավիգացիայի օգնությամբ: Տարբեր խոչընդոտներ հաղթահարելու հարցում նրան օգնում են բազմաթիվ լազերային սենսորները։

 

Տեղ հասնելուց հետո գնորդը պետք է նախատեսված գումարը դնի հատուկ ընդունիչի մեջ և հավաքի պատվերը ձևակերպելուց ստացած կոդը: Դրանից հետո ռոբոտը կբացի բեռի հատվածը և թույլ կտա այնտեղից վերցնել պատվերը:

 

Ռոբոտի ստեղծման վրա ընկերությունն աշխատել է ընդամենը մեկ տարի: Այն ստեղծողները պնդում են, որ փորձարկումների երկար ամիսներից հետո նրանց մոտ կասկած չի մնացել, որ ռոբոտը կարող է լուծել իր առջև դրված խնդիրները:

 

Ավստրալիայում հայտնվել է պիցցայի ռոբոտ առաքիչ (տեսանյութ)