Ֆրանսիացի ճարտարապետներն «ուղղահայաց էկո-գյուղի» կոնցեպտ են նախագծել (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է փարիզյան Vincent Callebaut Architectures դիզայներական ընկերության նոր էկոլոգիական նախագիծը, որն ուղղահայաց էկո-գյուղի կառուցում է նախատեսում:
Նախագիծը հիպերիոնների (բարձր կառույցներ) կոնցեպտ է, որը ինքնուրույն կենսագործունեություն ապահովող ուղղահայաց գյուղ է դառնալու: Էկոլոգիական գյուղը բաղկացած կլինի 36 հարկանի 6 աշտարակից, որոնք միացված կլինեն հետիոտն կամուրջներով:
Ֆուտուրիստական գյուղն անվանվել է աշխարհի ամենաբարձր ծառի` հիպերիոնի պատվին: Այն ունակ կլինի ավելի շատ էներգիա արտադրել, քան կսպառի:
Աշտարակները կառուցվելու են տեղական փայտից: Իսկ որպես հիմք ծառայելու են պողպատն ու բետոնը: Աշտարակներն արտաքնապես պատված կլինեն արևային վահանակներով, իսկ տանիքներին և պատշգամբներում բուսականություն կաճեցվի:
Ջերմոցը կապահովի բնակիչների համար անհրաժեշտ բոլոր սննդամթերքները: Իսկ զտվող լողավազան-ջրամբար աշտարակները կապահովի ջրով:











