Բժիշկներին հաջողվել է վերականգնել Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների հիշողությունը

01:26 • 18.03.16

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների փորձարկումները ցույց են տվել, որ Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում գլխուղեղում հիշողության կենտրոնի խթանման շնորհիվ հնարավոր է վերականգնել հիշողությունները:

 

Փորձի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, որում նշվում է, որ գիտնականներին հաջողվել է վերականգնել նեյրոդեգեներատիվ հիվանդության ախտանիշեր ունեցող, գենետիկորեն ձևափոխված մկների առանձին հիշողությունները:


Ուսումնասիրությունները պարզել են, որ  բետա-ամիլոիդ կուտակումները Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում չեն ջնջում հիշողությունը, այլ խոչընդոտում են դրա կարդալու գործընթացը:


 

Բժիշկներին հաջողվել է վերականգնել Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների հիշողությունը