Ինչ մեխանիզմով է աշխատում ինքնաթիռի զուգարանը (տեսանյութ)
Բոլորին հետաքրքրում է թե ինչն է լինում, երբ ինքնաթիռում` հազարավոր մետրեր բարձրության վրա, ուղևորները օգտվում են զուգարանից, գրում է mirror.co.uk և հավելում, որ հաստատ մարդկային արտաթորանքը երկնքից չի թափում ներքև:
Գրեթե 30 տարի ինքնաթիռներում առկա են վակուումային զուգարաններ, որպեսզի ջուրը ավելորդ քաշ չավելացնի: Զուգարանի սեղմակը քաշելուց հետո, այն վակումով քաշում է արտաթորանքը և լցնում ինքնաթիռում գտնվող ցիստեռն, այնուհետև վայրէջքից հետո դուրս է բերվում ինքնաթիռից:










